Լրահոս
Օրվա լրահոսը

Շտապ օգնության բուժակ. «Ամեն օր որդեկորույս մայրերի վիշտը տեսնելն անտանելի է» (ֆոտոշարք)

Հունվար 01,2021 17:57

Արցախյան երկրորդ պատերազմի հենց առաջին օրերից Եռաբլուրում ամեն օր տասնյակից ավելի  հուղարկավորություններ են կատարվում:

Դա շարունակվում է նաեւ այսօր, ու վերջը դեռ չի երեւում:

Շտապ օգնության բրիգադներն ամեն օր այստեղ հերթապահություն են իրականացնում: Յոթերորդ ենթակայանից հերթապահող բուժակ  Նարեկ Զախարյանն Aravot.am-ին ասաց, որ Ամանորի առաջին օրը թաղումներ նախատեսված չեն:

Այսօր ինքնահողի արարողություններ են լինելու:
 

Նա պատմեց, որ որքան էլ ծանր է, իրենք իրենց պարտականությունն են կատարում: «Ողբերգության չափերն ահավոր են: Մենք  այստեղ ենք, որպեսզի հուղարկավորությունների ժամանակ հերոսների հարազատներին անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն ցույց տանք: Ամենածանրը պատերազմի առաջին օրերն էին, երբ օրական 15-ից ավելի հուղարկավորություն էր լինում: Մենք սկզբում վիրավորներին էինք տեղափոխում: Մտածում էի, թե որքան ծանր էր: Բայց այստեղ ամեն օր որդեկորույս մայրերի վիշտը տեսնելը անտանելի է: Մանավանդ, երբ հաճախակի ես ստիպված լինում շտապ կարգով առաջին բուժօգնություն ցույց տալ: Բայց ի՜նչ արած: Սա է իրականությունը: Եվ մենք մեր մասնագիտական պարտքը կատարում ենք»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031