Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Վրաստանում կորոնավիրուսի նոր տեսակի առաջին դեպքն է գրանցվել. «Ալիք մեդիա»

Հունվար 04,2021 20:00

«Ալիք մեդիա». Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի նոր տեսակի առաջին դեպքը: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնը:

Վարակը հաստատվել է 50 անց տղամարդու մոտ, ում վիճակն այս պահին բավարար է: Պացիենտը գտնվում է մեկուսացման մեջ: Հայտնաբերվել են նաև նրա հետ կոնտակտի մեջ եղած անձինք:

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի հայտարարությամբ՝ վարակված անձը չի եղել Մեծ Բրիտանիայում, սակայն Իմնաձեն չի կոնկրետացրել, թե որ երկրում է ճանապարհորդել պացիենտը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի նոր տեսակով վարակվածը գործնականորեն առողջացած է:

Իմնաձեի խոսքով՝ կորոնավիրուսի նոր տեսակը չի տարբերվում հնից ծանրության և մահացության ցուցանիշներով, սակայն ավելի արագ է տարածվում: Նրա խոսքով անվտանգության նորմերը պաշտպանելը մեծ նշանակություն ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031