Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Քննարկվել են պատերազմի հետևանքով անօթևան մնացած և ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստան գտած Արցախի բնակիչների սոցիալական խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր

Հունվար 05,2021 15:26 Share
Աջակցեք aravot.am-ին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 5-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին:

Քննարկվել են պատերազմի հետևանքով անօթևան մնացած և ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստան գտած Արցախի բնակիչների սոցիալական խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարն ընդգծել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի կարևորությունը՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերով կհաջողվի արցախցիների համար ձևավորել ապահով սոցիալական միջավայր:

Նախարար Մեսրոպ Առաքելյանը Հանրապետության նախագահին վստահեցրել է, որ արցախահայությանն աջակցելը մնում է իր ղեկավարած գերատեսչության առաջնահերթություններից, և ՀՀ կառավարությունը նախատեսում է առաջիկայում գործարկել նոր ծրագրեր այդ նպատակով:

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: