Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանի չլինելու պատճառով ֆինանսական լուրջ խնդիրներ են առաջացել, որեւէ ծախս համայնքի համար չեն կարողանում հաստատել. «Ժամանակ»

Հունվար 12,2021 09:38

Այս տարվա փետրվարին մի շարք համայնքներում նախատեսված էին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Այդ ընտրությունները, սակայն, պայմանավորված երկրում հայտարարված ռազմական դրությամբ, չեն կայանալու։ ՏԻՄ ընտրությունների հիմնական մասը, կարծեք թե, տեղափոխվել է աշուն։

ՏԻՄ ընտրությունների հետաձգվելու պատճառով մի շարք համայնքներում լուրջ դժվարություններ, խնդիրներ են առաջ եկել։ Օրինակ՝ Ստեփանավանը արդեն մի քանի ամիս է՝ ավագանի չունի, իսկ քաղաքապետը ժամանակավոր պաշտոնակատար է։ Վերջինս՝ Արմեն Գրիգորյանը, «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ավագանի չլինելու պատճառով ֆինանսական լուրջ խնդիրներ են առաջացել, որեւէ ծախս համայնքի համար չեն կարողանում հաստատել, համայնքի բյուջեն հաստատվել է 2020 թվականի համար միայն, իսկ 2021 թվական համայնքը մտել է 2020 թվականի բյուջեով, ավագանի չունենալու պատճառով չենք կարողացել բյուջե հաստատել։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031