Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Լիպարիտյան․ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրները համաձայնության էին եկել, որ Ղարաբաղը չի կարող անկախ լինել

Հունվար 12,2021 21:01

«Caucasus Edition»-ը վեբինար էր կազմակերպել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ձախողումները և հեռանկարները թեմայով»։

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ առաջին նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը և վերլուծաբան Զաուր Շիրիևը։

«Շատ պատճառներ կան բանակցությունների ձախողման համար։ Սա պարզապես շահերի հակամարտություն չէր, սա մի հակամարտություն էր, որի մեջ կողմերը ներդրել են իրենց պատմությունը, իրենց մշակույթը: Հակամարտություն էր, որը մաս էր կազմում երկու կողմերի ներքին զարգացումների վրա»,- ասաց Ժիրայր Լիպարիտյանը։

Նա կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը անարդյունավետ էր․ «Այնպես չէր, որ նրանք ռեսուրսներ չունեն։ Շատ կարևոր երկրներ են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան։ Սրանք պետություններ են, որոնք մեծ ռեսուրսներ ունեն՝ ռազմական, դիվանագիտական, տնտեսական, և նրանք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներ են։ Խնդիրն այն էր, որ չնայած այն հանգամանքին, որ բոլոր երեքն էլ համաձայնության էին եկել լուծման հիմունքների վերաբերյալ, բոլոր երեքն էլ ասացին, որ Ղարաբաղը չի կարող անկախ լինել, բոլոր երեքն էլ ասացին, որ գրավված տարածքները պետք է վերադարձվեն։ Չնայած դրան, նրանք Ղարաբաղի կոնֆլիկտը չէին դիտարկում իբրև առանձին կոնֆլիկտ, նրանք դա դիտարկում էին իբրև տարածաշրջանային խնդրի մաս»։

Ժիրայր Լիպարիտյանը համարում է, որ Ֆրանսիան դուրս է եկել գործընթացից, իսկ ԱՄՆ-ն ընդհանրապես հրաժարվել է աշխարհից․ «Ռուսաստանը ճիշտ պահն է գտել։ Չեմ տեսնում, որ մնացած երկուսը վերադառնան, չնայած Ռուսաստանը կցանկանա, որ պաշտոնապես ԵԱՀԿ-ի շրջանակներում, և ինչ որոշում էլ կայացվի, ստանալ ԵԱՀԿ-ի հաստատումը»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031