Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Հադրութը մեր հայրենիքն է, հարկ է Հադրութը վերադարձնել». Արթուր Սարգսյան

Հունվար 18,2021 22:45

44-օրյա պատերազմից հետո, Արցախի Հադրութի շրջանից տեղահանվածներն այսօր սփռված են Հայաստանի Գորիս քաղաքից մինչև Շիրակի ու Արմավիրի մարզի տարբեր բնակավայրեր: Արթուր Սարգսյանը որոշել է, որ կարևոր է Հայաստանով մեկ սփռված հադրութցիներին համախմբելը, նրանց խնդիրները գույքագրելը: Այսպիսով, նա փորձում է օգնել նաեւ կառավարությանը:

Այս նպատակով էլ, մի քանի հադրութցիներով որոշել են ստեղծել «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպությունը: Այսօր  կազմակերպության հիմնադիր համագումարն էր:

«Հադրութը մեր հայրենիքն է, հարկ է Հադրութը վերադարձնել և բնակեցնել բնիկ հադրութցիներով»,- Aravօt.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանը`հավելելով որ մինչ այդ, կարևոր է ստանան ժողովրդի աջակցությունը և կարողանան սատար կանգնել նրանց խնդիրների լուծմանը:

Մանրամասները՝  տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031