Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայանը՝ հարևանների կողմից Հայկ Մարությանին քաշքշելու դեպքի մասին․ «Կենցաղային շատ տհաճ միջադեպ է եղել»․ «Այսօր»

Հունվար 31,2021 21:07

«Այսօր» –  Այսօր «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, որը նաև Մարությանի հարևանն է, նկարել էր իրենց շենք տանող սառցակալած ճանապարհը՝ ամոթանք տալով Մարությանին:

Մարությանն այդ լուսանկարի հրապարակումից հետո անձամբ է բահը վերցրել ձեռքը ու իջել բակը մաքրելու: Հարևանները, տեսնելով քաղաքապետի հերթական շոուն, իջել են բակ և հայհոյանքերի տարափ հնչեցրել Հայկ Մարությանի հասցեին:

Երբ նա փորձել է պատասխան հայհոյանք տալ, հարևաններից մի քանիսը սկսել են քաշքշել, մեկն էլ բռունցքով հարվածել է նրա դեմքին:

Ականատեսների վկայությամբ՝ Հայկ Մարությանին հարևանների ձեռքից հասցրել է փախցնել Արսեն Բաբայանը, տուն է տարել այդպիսով՝ հանդարտեցնելով լարված վիճակը:

Aysor.am-ի հետ զրույցում Արսեն Բաբայանն ասաց, որ կենցաղային շատ տհաճ միջադեպ է եղել, որի մասին չի ցանկանում խոսել:

«Ավելացնելու բան չունեմ», – ասաց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031