Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի կանանց չեմպիոնները

Փետրվար 01,2021 11:46 Share

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում անցկացվեց ծանրամարտի Հայաստանի կանանց առաջնությունը, որին մասնակցեց ավելի քան 30 մարզուհի:

Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոն դարձան. 45 կգ՝ Լարիսա Հարությունյան (90 կգ), 49 կգ՝ Կարինե Ավդալյան (103 կգ), 55 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյան (162 կգ), 59 կգ՝ Իզաբելլա Յայլյան (190 կգ), 64 կգ՝ Անուշ Արշակյան (166 կգ), 71 կգ՝ Միլենա Խաչատրյան (191 կգ), 76 կգ՝ Էմմա Պողոսյան (185 կգ), 81 կգ՝ Լիաննա Գյուրջյան (211 կգ), 87 կգ՝ Տաթեւ Հակոբյան (223 կգ) (լուսանկարում), +87 կգ՝ Ջուլիետա Ավանեսյան (200 կգ):

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել