Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» որոշել է օրենքով արգելել լրատվամիջոցներին հղում կատարել «անանուն աղբյուրներին»

Փետրվար 02,2021 22:59

ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը, որը նախկինում լրագրող էր, իր ՖԲ էջում գրել է. «Տեղեկատվական մաքսանենգության» մասին

Մենք չենք սպառում ապրանքներ, որոնց ծագումնաբանության մասին չգիտենք, և շուկայում չի էլ կարող տեսականորեն հայտնվել որևէ տեսակի արտադրանք, որն առանց պիտակավորման է, և որի արտադրողին հնարավոր չէ նույնականացնել․ մեզ մտահոգում է մեր ֆիզիկական առողջությունը։

Այդ դեպքում ինչու՞ ենք մենք թույլատրում, որ տեղեկատվական դաշտում հայտնվեն մեդիա արտադրանքներ, որոնց արտադրողին հնարավոր չէ նույնականացնել։ Ինչու՞ մեզ նույն կերպ չի մտահոգում մեր մտավոր առողջությունը։
Եթե պետության պարտականությունն է փակել ցանկացած մաքսանենգ ճանապարհ, որով անհայտ ծագում ունեցող ապրանքները կարող են հայտնվել շուկայում, ապա պետության պարտականությունն է նաև արգելել «տեղեկատվական մաքսանենգությունը»։

Արթուր Հովհաննիսյան

Առաջարկում ենք արգելել այն աղբյուրների տարածումը, որոնց ծագումնաբանությունը հայտնի չէ և դրանց տնօրինողին որևէ կերպ հնարավոր չէ նույնականացնել։

Այս նպատակի համար «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներով շրջանառության մեջ ենք դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով սահմանել ենք «անանուն աղբյուրներ» հասկացությունը և արգելել լրատվական գործունեություն իրականացնողներին հղում կատարել դրանց և փաստացի գովազդել անհայտ ծագումնաբանությամբ աղբյուրները, որոնք կարող են նաև ստեղծվել և ղեկավարվել արտաքին ուժերի կողմից և հանդիսանալ ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք։

Եթե մենք չենք գովազդում մաքսանենգությամբ զբաղվողներին՝ հաշվի առնելով նրանց անհայտ լինելը, նպատակների մասին անտեղյակությունը և, ուստի, հանրային վտանգավորությունը, ապա ինչու՞ ենք գովազդում «տեղեկատվական մաքսանենգներին», որոնք նույն, որոշ դեպքերում ավելի մեծ ռիսկեր կարող են պարունակել։

Նախագծով փոփոխություններ են նախատեսված նաև լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության առումով, որոնց նպատակը բացառապես հանրային հաշվետվողականության ապահովումն է, լրատվամիջոցների կառավարման վրա ազդեցություն ունեցող անձանց բացահայտումը։

Վստահաբար, այս փոփոխություններն առաջին հերթին բխում են բարեխիղճ լրագրողների, խոսքի ազատության ջատագովների շահերից, և այս համատեքստում, ակնկալում եմ նրանց աջակցությունը լրատվական դաշտի առողջացմանն ուղղված համառ պայքարում։
Նախագծերի փաթեթի հղումները՝ այստեղ եւ այստեղ:

Արփինե Հովհաննիսյան

Իր հերթին նախկին լրագրող պատգամավորի նախաձեռնությանը՝ ԶԼՄ-ների կողմից չբացահայտվող աղբյուրներն արգելելուն ուղղված օրենսդրական նախագիծ ձեռնարկելուն է անդրադարձել ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա իր ՖԲ էջում գրել է.

Իրենցքայլականների հերթական անմեղսունակ նախաձեռնությունն է մեզ հրամցվել, որն ուղղված է լրագրողական աղբյուրների դեմ, մասնավորապես սույն առանձնյակները որոշել են, որ լրագրողները անանուն աղբյուրի իրավունք չունեն հղում տալ։

Հարգելի՜ լրագրողներ, սիրով պատրաստ եմ ձեզ տրամադրել ցանկացած աջակցություն եւ տեղեկատվություն այս տհաս նախաձեռնության անթույլատրելիության միջազգային իրավական հիմքերի մասին։ Իրենք անգամ չգիտեն՝ ինչի մեջ են ներքաշվում։ «Զանգվածային լրատվության մսսին» օրենքը ասենք փոխեցին, ՄԻԵԴ որոշումներն է՞լ են փոխելու։

Մեր դատարանները դա են պարտավոր կիրառել։ Համ էլ Արցախը վաճառել են միանգամայն ակնառու ձեւով, աղբյուրներն էլ բաց են, հայտնի ու անունով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728