Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյանը առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ջրային համակարգի բարելավման խնդրի վրա՝ շեշտելով հատկապես արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը

Փետրվար 05,2021 17:56

Փետրվարի 5-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահի տեղակալ, Հայաստանի հարցերով տնօրեն Մալիկա Գենդուրիին:

Փոխվարչապետը կարևորել է «Վեոլիա» ընկերության գործունեությունը Հայաստանում՝ շեշտելով դրա շարունակականության անհրաժեշտությունը և Հայաստանի կառավարության շահագրգռվածությունը նոր ներդրումներ ներգրավելու հարցում: Նա ընդգծել է, որ ջրային ոլորտում տարվող քաղաքականությունն արդյունավետ կլինի ՀՀ կառավարության և ընկերության սերտ գործակցությամբ: Տիգրան Ավինյանը հավելել է, որ նախորդ տարի կորոնավիրուսի համավարակի և պատերազմի պատճառով մի շարք ծրագրեր են անավարտ մնացել, որոնք առաջիկայում պետք է շարունակվեն և կոնկրետ արդյունքներ ունենան: Փոխվարչապետն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ջրային համակարգի բարելավման խնդրի վրա՝ շեշտելով հատկապես արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը:

Մելիկա Գենդուրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ կառավարության հետ համատեղ հնարավոր կլինի լուծել ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև կայունացնել կողմերի միջև կնքված համաձայնագիրն ու ամբողջ ծավալով կյանքի կոչել այն:

Կողմերն անդրադարձել են նաև սակագնի հարցին, ինչպես նաև ծառայությունների մատուցմանն ու դրանց որակի բարձրացման հնարավորություններին:

Տիգրան Ավինյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728