Լրահոս
Օրվա լրահոսը

Չարաշահելով խոցելի վիճակում հայտնված անձանց վստահությունը, տարբեր հարցեր լուծելու խոստումներով նրանցից խարդախությամբ հափշտակում են խոշոր գումարներ

Փետրվար 11,2021 20:33 Share
Աջակցեք aravot.am-ին
nerqin gorcer

Հետպատերազմյան շրջանի մի շարք խնդիրներով, օրինակ՝ գերիների վերադարձ, Արցախից տարհանված քաղաքացիների բնակարանային հարցեր և այլն, զբաղվում են պատկան մարմինները։

Ոստիկանության և ԱԱԾ վերջին շրջանի բացահայտումները, սակայն, փաստում են, որ որոշ հանցավոր տարրեր փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից։

Մասնավորապես, չարաշահելով խոցելի վիճակում հայտնված անձանց վստահությունը, տարբեր հարցեր լուծելու խոստումներով նրանցից խարդախությամբ հափշտակում են խոշոր գումարներ։

Հորդորում ենք մեր հայրենակիցներին դիմել միայն պատկան մարմինների աջակցությանը, իսկ կասկածելի օգնություն կամ առաջարկ ստանալու դեպքում անմիջապես հայտնել իրավապահ մարմիններին։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: