Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կողմի արձանագրած զոհերի թիվը ոչ թե 4005 է այլ 3577. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Փետրվար 18,2021 18:17

Aysor.am լրատվակայքը, հղում անելով Առողջապահության նախարարությունից ստացված հարցմանը, գրել է, որ «2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի փետրվարի 13-ը ներառյալ կատարվել է 3577 դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Փետրվարի 13-ի դրությամբ 428 փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում»։

Մի շարք լրատվակայքեր, օգտվելով հրապարակումից, եզրակացրել են, որ հայկական կողմը փետրվարի 16-ի դրությամբ ունի 4005 զոհ։ Այս տեղեկությունը տարածվեց Pastinfo.am, Analitik.am, 7or.am, Henaran.am, Times.am և այլ կայքերի կողմից։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը», կապ հաստատելով Առողջապահության նախարարության հետ, պարզաբանում է, որ շրջանառվող 4005 թիվը կեղծ է։ Փետրվարի 13-ի դրությամբ հայկական կողմի արձանագրած (դատաբժշկական փորձաքննության ենթարկված) զոհերի թիվը 3577 է։ 428 մարմինները, որոնցից վերցված փորձանմուշները ԴՆԹ փորձաքննություն են անցնում ներառված են ԱՆ կողմից հրապարակված 3577 զոհերի թվի մեջ։

Տեղեկատվության ստուգման կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728