Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաց-ռուսական սահմանին հայ վարորդի սպանության լուրը չի հաստատվել. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Մարտ 24,2021 18:30

Այսօր ռուսական «360»tv.ru լրատվակայքը տեղեկատվություն էր տարածել, որ վրաց-ռուսական սահմանին հայ և թուրք բեռնափոխադրողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, և որի հետևանքով թուրքական ծագում ունեցող վարորդը սպանել է հայ վարորդին։ Նշվում էր նաև, որ դեպքի վայր են մեկնել վրացի քննիչները: Տեղեկատվությունը տարածել էին հայկական լրատվամիջոցները ևս։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի քարտուղար Հարություն Հայրապետյանի հետ, նա նշեց, որ Վրաստանում նման դեպք տեղի չի ունեցել։

Ավելի վաղ Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը դեպքի հետ կապված ևս հայտնել էր․ «Վարորդների կամ զոհերի միջև ծեծկռտուքի մասին մենք ոչ մի հաղորդում չենք ստացել: Նման բան չկա»։

ՀՀ ԱԳՆ-ն ևս անդրադարձել է շրջանառվող լուրին․

«Վրաստանում և Ռոստովում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կապ են հաստատել այդ երկրների պատկան մարմինների հետ և այդ տեղեկատվությունը չի հաստատվել»,-նշել է ԱԳՆ մամուլի խոսնակը։

Տեղեկատվության ստուգման կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031