Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկել են նաև ԶՈՒ կարիքների բավարարման հետ առնչություն ունեցող երկաթուղային ցանցի որոշ ենթակառուցվածքների վերազինման վերաբերյալ հարցեր

Փետրվար 18,2021 18:08

Փետրվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։

Ալեքսեյ Մելնիկովը ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է ՀՀ և ՌԴ ռազմական փոխգործակցության շրջանակում իրականացված բեռնափոխադրումների ծավալներն ու կատարված աշխատանքները, նշել, որ Հարավկովկասյան երկաթուղին ստանձնած պարտավորությունների շրջանակում ծառայությունները մատուցում է ամբողջությամբ և ըստ սահմանված կարգի։

Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է երկաթուղային հաղորդակցության ռազմավարական նշանակությունը և իրականացվող բեռնափոխադրումների կարևորությունը, նշել համագործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխգործակցության այլ հարցեր, այդ թվում՝ ԶՈՒ կարիքների բավարարման հետ ուղիղ առնչություն ունեցող երկաթուղային ցանցի որոշ ենթակառուցվածքների վերազինման վերաբերյալ:

ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728