Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԱՀԿ-ն Հայաստանի կողքին է կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութեր ձեռք բերելու, բուժման գործընթացում հակաբիոտիկների ոչ պատշաճ կիրառումը կանխելու աշխատանքներում»

Փետրվար 18,2021 21:33

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն առցանց հանդիպում-քննարկում է ունեցել ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեի և ԱՀԿ այլ ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են հետպատերազմյան շրջանում վերականգնողական ծառայությունների և հոգեկան առողջության բարելավմանը, Հայաստանում համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրմանը, բնակչության համար մատուցվող բժշկական ծառայությունների մատչելիության բարելավմանն ուղղված հարցերը:

«Հայաստանը մեզ համար կայուն գործընկեր է, և պատրաստ ենք առողջապահության նախարարության և կառավարության հետ շարունակել համագործակցել: Այսօրվա հանդիպման հիմնական նպատակն է լսել ձեր երկրի կարիքները և հնարավորություն ունենալ կենտրոնանալու առավել անհրաժեշտ ուղղությունների վրա: ԱՀԿ-ն Հայաստանի կողքին է նաև կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութեր ձեռք բերելու, բուժման գործընթացում հակաբիոտիկների ոչ պատշաճ կիրառումը կանխելու աշխատանքներում»,- ասել է Հանս Կլյուգեն և հավելել, որ չափազանց բարձր է գնահատում Հայաստանում տեղեկատվության հասանելիության և կարիքների բարձրաձայնման քաղաքականությունը:

«Շնորհակալ ենք գործակցության` մասնավորապես COVID-19-ի ժամանակ ցուցաբերված ահռելի աջակցության համար: Նշված ոլորտները մեր  առաջնահերթություններից են՝ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության և հատկապես հետպատերազմյան ժամանակաշրջանում: Անհրաժեշտ է շտապ բարելավել վերականգնողական կենտրոնների կարողությունները»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Հանդիպման ավարտին ԱՀԿ տարածաշրջանային տնօրենը վստահեցրել է, որ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի գտնել վերհանված խնդիրների լուծման տարբերակները:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728