Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Տնօրենին չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ ուսուցիչների և ծնողների հետ. Աբովյանի N1 դպրոցում իրավիճակը չի փոխվել. «Հայկական ժամանակ»

Փետրվար 24,2021 10:34

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի N1 ավագ դպրոցի որոշ աշակերտների ծնողներն իրենց երեխաների գործերը վերցրել են դպրոցից մեկ այլ դպրոց տեղափոխելու համար: Դպրոցի ուսուցիչներն էլ շարունակելու են գործադուլը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը՝ հեռացող աշակերտների հստակ թիվ չնշելով:

Հիշեցնենք, փետրվարի 18-ին դպրոցի մի խումբ աշակերտների ծնողներ հավաքվել էին դպրոցի դահլիճում: Նրանք եկել էին երեխաների գործերը վերցնելու և տեղափոխելու մեկ այլ դպրոց, քանի որ, ինչպես իրենք էին պնդում, նորանշանակ տնօրենը չի կարողանում վերականգնել խաթարված դասապրոցեսը: Մեզ հետ զրույցում ծնողները նշել էին, որ երեխաներին տեղափոխելու համար դիմումներ են գրել շուրջ 200 ծնողներ և ներկայացրել տնօրենին: Քարմիլե Առաքելյանը, սակայն, նրանց խնդրել էր դեռ երեխաներին չտեղափոխել և համբերել ևս երեք օր՝ խոստանալով այդ ընթացքում գտնել խնդրի լուծումը:

Բայց տնօրենին երեք օր հետո էլ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ ուսուցիչների և ծնողների հետ:

Նորանշանակ տնօրենի խոսքով՝ դպրոցի անձնակազմը իր դեմ խոչընդոտներ է ստեղծում, ինքն էլ միայնակ անզոր է կարգավորելու ստեղծված իրավիճակը: Դպրոցի աշակերտների որոշ մասի ծնողների՝ երեխաներին դպրոցից հեռացնելու մասին էլ տնօրենն ասում է՝ այդ քայլը ուղղված չէ իր դեմ, իսկ փետրվարի 18-ին ստացված դիմումներն էլ ծնողները հետ են վերցրել:

Ինչպես փոխանցում է տնօրենը, ուսուցիչները  շարունակելու են անժամկետ գործադուլը, նրանց միակ պահանջն է, որ խնդրի լուծում տրվի ԿԳՄՍ նախարարության կողմից:

Մերի ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728