Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյան. Ինչպե՞ս են հաշվարկել, որ 10 տոկոսն է պայթել, արդյոք հաշվարկե՞լ են, առհասարակ. Yerevan.today

Փետրվար 24,2021 15:25

Yerevan.today. ՀՀ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հնարավոր համարում է Իսկանդերի 10 տոկոսով պայթելու հանգամանքը՝ զուտ տեխնիկապես, սակայն ռազմական գործչի պրոֆեսիոնալ դիտարկումները լրիվ հակասում են ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունների կամ ոչ մասնագիտական պնդումների հետ:

«Զուտ տեխնիկապես հնարավոր է, բայց էս հարցադրումներից հետո ես ստիպված եմ էլի գաղտնիքներ բացել՝ չբացելով այդ հզոր զինտեխնիկայի մասին բնութագիրը, թե ինչ է Իսկանդերն իրենից ներկայացնում:

Ինձ շատ հետաքրքիր է՝ ո՞նց են հաշվարկել, որ 10 տոկոսն է պայթել, արդյոք հարշվարկե՞լ են, առհասարակ… Որովհետև դա միայն կարող է հաշվարկել նա, ում վրա կրակել են: Վստահ եմ՝ այդ մարդը, ով հայտարարել է, որ Իսկանդերի կրակոցից միայն 10 % է պայթել, իր վրա չեն կրակել, ինքն այդտեղ չի եղել…»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց գեներալը։

Սյուզի ԲԱԴՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728