Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը չի բացառել «ինչ-որ փուլում» Հայաստանի հետ հաշտության պայմանագրի ստորագրումը

Փետրվար 26,2021 13:54

Ադրբեջանական կողմը չի բացառում Հայաստանի հետ կապերի հետագա զարգացումը և ինչ-որ փուլում խաղաղության պայմանագրի ստորագրումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային լրատվամիջոցների համար հրավիրված մամուլի ասուլիսում:

«Եթե հայկական կողմից նույնպիսի մոտեցում լինի, ապա մենք կձևավորենք հարաբերություններ կապերի հետագա ամրապնդման հեռանկարով, և իհարկե, եթե մենք շարժվենք հենց այնպես, ինչպես մտածում ենք, մենք չենք բացառում, որ ինչ-որ փուլում խաղաղության պայմանագիր կստորագրվի,- ասել է Ալիևը:- Ամեն ինչ կախված կլինի հայկական կողմի՝ ժամանակակից իրողությունների ճիշտ գնահատումից, ճիշտ եզրակացություններից և ռևանշիզմի փորձերի բացառումից»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728