Լրահոս
Օրվա լրահոսը

«Շաբաթը ուրբաթից շուտ եկավ մեր բանակի օգնությամբ». Ժիրայր Սեֆիլյան

Փետրվար 26,2021 15:46

«Մենք ծրագրում էինք մարտի 16-ից սկսել, սակայն, ինչպես տեսնում եք, շաբաթը ուրբաթից շուտ եկավ մեր բանակի օգնությամբ»,- Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի հանրահավաքի ընթացքում՝ Մատենադարանի մոտ հայտարարեց Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

Խոսելով ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարության մասին՝ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց. «Երեկ կեսօրվանից՝ այն պահից, երբ մենք՝ բոլորս իմացանք, որ բանակի ղեկավարությունն անհնազանդություն է հայտնել, ես կասեի մեր երկրում սկսել է ազատ ժողովրդավարական նոր գործընթաց: Ծափահարություն մեր բանակի համար: Երբ հավասարակշռվում է ուժը ուժով, ամեն ինչ տեղն է ընկնում: Հիմա կարգին ժողովրդավարական երկրում ենք արդեն»:

Ժիրայր Սեֆիլյանը հավաստիացրեց՝ իրենք այն ուժն են, որը համախմբելու է ժողովրդի մեծամասնությանը, որոնք չեն ցանկանում տեսնել նախկիններին նորից իշխանության ղեկին հայտնի պատճառներով, նույն տրամադրվածությամբ, նույն պատճառներով այլևս չեն ուզում տեսնել նորերին ու հավելեց. «Մենք՝ որպես ուժ, հաճախ փորձել ենք այդ ճեղքումը կատարել՝ արհեստական սև-սպիտակին զուգահեռ ցույց տալ ազգային իշխանության ուժի ներկայությունը, սակայն տարբեր ձևով խոչընդոտել են»:

Նա վստահեցրեց՝ հիմա մեր բանակի շնորհիվ իրենք հնարավորություն ունեն երևալու ժողովրդին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ Ազգային ժողովրդավարական բևեռի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728