Լրահոս
Օրվա լրահոսը

Կճանաչի՞ արդյոք ԱՄՆ-ն Արցախի անկախությունը. հայ դպրոցականների ֆիլմը՝ ԱՄՆ մրցույթի մասնակից

Մարտ 02,2021 17:11

ՀԲԸՄ Մանուկյան Դեմիրճյան վարժարանի 11-րդ դասարանի աշակերտների ֆիլմը Cable -Satellite Public Affairs Network (CSPAN)-ի կողմից կազմակերպված վավերագրական ֆիլմի մրցույթի լավագույն 15 ֆիլմերի շարքում է:

Մրցույթը հնարավորություն է տալիս աշխարհի դպրոցականներին՝ բարձրաձայնել իրենց մտահոգող խնդիրների մասին և ինչու չէ՞, նաև լուծումներ առաջարկել՝ 5-6 րոպե տևողությամբ ֆիլմում:

Մրցույթին ամեն տարի մասնակցում է 2000-3000 դպրոցական Ամերիկայի Միացյալ նահանգներից և աշխարհի տարբեր ծայրերից։

Այս տարվա թեման է՝ վերհանել այն հրատապ խնդիրը, որին ԱՄՆ նախագահը և ԱՄՆ կոնգրեսը պետք է ուշադրություն դարձնեն 2021 թվականին:

ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի 11-րդ դասարանի աշակերտներ Սոֆիա Գևորգյանը և Անահիտ Մալումյանն իրենց ֆիլմով ևս մեկ անգամ բարձրաձայնել են աշխարհի բոլոր հայերին հուզող խնդրի մասին: ԱՄՆ նախագահին և ԱՄՆ-ին իրենց առաջադրած հրատապ խնդիրը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է:

Քվեարկությունը սկսված է: Մինչև մարտի 6-ը ամեն օր կարելի է քվեարկել Երևանի ժամանակով մինչև 12:00-ն:

Ձեր քվեարկության շնորհիվ հայուհիները կարող են արժանանալ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ Քվեարկելու համար սեղմեք այս հղումը, գտեք մեր աղջիկների պատրաստած ֆիլմը եւ քվեարկեք:

Ֆիլմը կարող եք դիտել այս հղման ներքո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031