Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրեց Հայաստանի չեմպիոններին եւ մրցանակակիրներին

Մարտ 03,2021 22:11 Share
Աջակցեք aravot.am-ին

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կայացավ օրերս ավարտված շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների փակման եւ չեմպիոնների ու մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը: Պարգեւատրումը կատարեց ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ չեմպիոնի տիտղոսը նվաճել եւ Հայաստանի տղամարդկանց ու կանանց ազգային հավաքականների կազմը համալրել են գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը եւ կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, իսկ մրցանակակիր դարձել, համապատասխանաբար, Արման Փաշիկյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, ինչպես նաեւ Մարիամ Մկրտչյանն ու կանանց գրոսմայստեր Մարիա Գեւորգյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: