Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավիճակը պայթյունավտանգ է, եթե ՀՀ նախագահը կատարի հետքայլ և չդիմի ՍԴ». Արծվիկ Մինասյան

Մարտ 03,2021 23:23

«Ստեղծված իրավիճակը պայթյունավտանգ է, եթե ՀՀ նախագահը կատարի հետքայլ և չդիմի ՍԴ»,-Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ընթացքում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը՝ խոսելով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի՝ ՀՀ վարչապետի կողմից պաշտոնից ազատման հարցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշման մասին:

Հիշեցնենք՝ մարտի 3-ին նա Հայրենիքի փրկության շարժման այլ ներկայացուցիչների հետ հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ այս հարցը կարևոր է, քանի որ ինչպես օրեր առաջ, այնպես էլ այսօր վերահաստատվել է այն վճռական մոտեցումը, որ հայոց բանակը և ժողովուրդը միասնական են: Այս խոսքերից հետո հանրահավաքի մասնակիցները գոչեցին. «Ազգ, բանակ հաղթանակ»: Արծվիկ Մինասյանը շարունակեց. «Այս միասնականությունը չի կարող և չպետք է զիջի մի անձի, որը փորձում է շարունակ իր հակասահմանադրական, հակապետական, հակազգային քայլերով թուլացնել և ի վերջո վերջնական կորստի տանել մեր պետականությունը: Դա նշանակում է, որ նախագահը պետք է հետևողական լինի, հակառակ դեպքում թե′ բանակը, թե′ ժողովուրդը թույլ չի տալու ոչ միայն կառավարությանը, այլև նախագահին: Սա միայն Օնիկ Գասպարյանի հարցը չէ: Այս վճռականությունն է, որ փոխանցվեց նախագահին»:

Նաև նշեց՝ մյուս հարցը, որը փոխանցվել է նախագահին այն է, որ մաքուր և զուտ իրավական առումով նախագահը չի կարող անգործություն դրսևորել առանց հիմնավորման ու պարզաբանեց. «Oրենքը  նախատեսում է՝ կամ ստորագրում ես, կամ  դիմում ՍԴ: Երրորդ տարբերակ չկա: Երրորդ տարբերակն անգործությունն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031