Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արցախի նախագահի աշխատակազմը արագ արձագանքման թեժ գիծ է գործարկել

Մարտ 09,2021 10:10

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը գործարկել է արագ արձագանքման թեժ գիծ՝ 119 կարճ հեռախոսահամարով՝ քաղաքացիների ու Արցախի այցելուների հետ հաղորդակցությունն առավել արդյունավետ դարձնելու, նրանց հարցերին, առաջարկություններին, պահանջներին ու բողոքներին առավել գործուն կերպով արձագանքելու նպատակով:

Հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով գործող թեժ գծին կարելի է զանգահարել պետական ծրագրերին, մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությանը կամ անգործությանը վերաբերող բազմապիսի հարցերով, առաջարկներով ու բողոքներով, որոնց ի պատասխան ԱՀ նախագահի աշխատակազմի վերապատրաստված աշխատակիցները, Աշխատակազմի լիազորությունների շրջանակներում, կիրականացնեն իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման ու արագ արձագանքման գործառույթներ:

Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00 – 18:00։

Սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գիծ՝ 114 կարճ հեռախոսահամարով:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031