Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստում ոչ ոք, կրկնում եմ, ոչ ոք հանդես չի եկել պատերազմը դադարեցնելու առաջարկով»․ ԱԽ քարտուղար

Մարտ 13,2021 21:36

News.am – Պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստում ոչ ոք, կրկնում եմ, ոչ ոք հանդես չի եկել պատերազմը դադարեցնելու առաջարկով: Այս մասին CivilNet-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը խոսեց ռազմական իրավիճակի մասին եւ խոսեց մի քանի թեմաների շուրջ: Օրինակ՝ խոսեց F-16-երի թեմայով եւ F-16-երի խնդիրների մասին, խոսեց Թուրքիայից Ադրբեջանին «Բայրաքթար» ԱԹՍ-ներ մատակարարելու մասին, խոսեց հայկական կողմից «Սմերչ» համակարգերի հաջող օգտագործման մասին, խոսեց Ջաբրայիլում շատ փոքր հաջողությունների մասին:

Նա նաեւ ասաց, որ ռազմաճակատում ռազմական իրավիճակի որեւէ փոփոխություններ չկան, եւ բանակը կշարունակի կատարել իր առջեւ դրված խնդիրները:

Այսինքն՝ պատերազմի ընթացքի մասին զեկույցը ոչ մի կերպ չի համապատասխանում այն ասվածին, որ չորրորդ օրը պատերազմը դադարեցնելու առաջարկներ են եղել: Չի արտահայտվել ոչ մի միտք, որը երկիմաստ նշանակություն ունենար, օրինակ՝ այն մասին, որ պատերազմը պետք է դադարեցվի:

Խոսակցություններն այն մասին, որ պատերազմը պետք է դադարեցվի ռեսուրսների անբավարարւթյան պատճառով, եղել են Անվտանգության խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստում: Ասվեց, որ մենք ունենք 2-3 օր, որից հետո պատերազմը տեւեց եւս 20 օր»,- ասել է նա:

Հարցին, թե ինչու է նա հենց հիմա որոշել հայտարարել այդ մասին, Գրիգորյանը պարզաբանել է. «Դա կապված է քաղաքական հարթությունում այս հարցի վերաբերյալ շատ շահարկումների հետ: Բացարձակապես բոլոր քաղաքական ուժերը շահարկումներ են անում»:

Հիշեցնենք, որ 2020թ. Արցախի պատերազմից հետո Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, որ պատերազմի չորրորդ օրը կոչ է արել միջոցներ ձեռնարկել եւ դադարեցնել պատերազմը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031