Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարտիրոսյանն ու Հովհաննես Գաբուզյանը առաջին տեղեր են զբաղեցրել ուսանողական շախմատի օնլայն ԱԱ իրենց խմբերում

Մարտ 15,2021 22:15

ՖԻԴԵ-ն առաջին անգամ անցկացնում է արագ շախմատի աշխարհի օնլայն առաջնություն, որին մասնակցել են 146 բուհական թիմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանից:

Անհատական առաջնության մասնակիցները բաժանված են եղել չորս խմբի, որից երկուսում առաջին տեղ զբաղեցրել են հայ շախմատիստները:

Մասնավորապես, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը ներկայացնում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը, առաջին տեղն է զբաղեցրել  C խմբում, իսկ ԱՄՆ Տեխասի Rio Grande Valley համալսարանի թիմից հանդես եկող Հայաստանի նորընծա չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը հավասարը չի ունեցել D խմբում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031