Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Թատրոնն իր բնականոն կյանքով ապրում է»․ Ռուբեն Բաբայան

Մարտ 17,2021 21:01

Պատերազմից հետո կյանքը թատրոնում ամենևին չի դադարել: Երիտասարդների մասնակցությամբ նոր ներկայացումների և թատրոնի նորությունների մասին մարտի 17-ին «Տեսակետ» մամուլի ակումբում պատմեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Հանդիպման թեման գարնանային թատերաշրջանն էր, քննարկվեցին ինչպես նրանց նոր նախագծերն ու ծրագրերը, այնպես էլ վերջերս կայացած ներկայացումները։

«Թատրոնն իր բնականոն կյանքով ապրում է։ 2 շաբաթ առաջ ունեցանք առաջնախաղ՝ Չեխովի «Երեք քույրերը» դրամատիկ ներկայացումը։ Շատ հետաքրքիր և ժամանակակից ներկայացում էր ստացվել։ Այսօրվա համար շատ արդիական էր, քանի որ ներկայացման թեման հենց դա էր, որ՝ մենք պետք է ապրենք։ Ավելի կարևոր է կյանքը, քան կյանքի իմաստը», -ասաց Ռուբեն Բաբայանը։

Թատրոնը անակնկալներ է պատրաստել նաև իր պատանի հանդիսատեսի համար։ Շուտով տեղի կունենա Անժելա Գալստյանի էսքիզներով ստեղծված «Նոր կարմիր գլխարկ» տիկնիկային ներկայացումը, Աղասի Մելքոնյանի պատրաստած «Կոկորդիլոս» անունով տիկնիկային ստենդ ափը, ինչպես նաև լինելու են Նոր տարվա ներկայացումներ, երիտասարդների մասնակցությամբ այլ նոր նախագծեր։ Նախատեսվում են նաև այցելություններ մարզեր, զորամասեր։

Ռուբեն Բաբայանը նաև կարևորեց թատրոնի դերը հայ ժողովրդին հետպատերազմական ծանր իրավիճակից դուրս հանելու գործում։

«Թատրոնը հիմա ոչ միայն կատարում է ժամանցի և մշակութային իր դերակատարումը, այլև մարդկանց վերադարձնում է կյանքին, հույս է ներշնչում»,- նշեց նա։

Չնայած թատրոնի կատարած մեծ դերին՝ չեն դադարում պետբյուջեից թատրոնին հատկացված բյուջեի կրճատումները։ «Ես կարծում եմ՝ կրճատումները կշարունակվեն այնքան, մինչև չգնահատվի թատրոնի դերը։ Այս տարի թատրոնի բյուջեն պակասեց 7 միլիոնով։ Դա շատ մեծ գումար է»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ հույս ունի այլևս կրճատումներ չեն լինի։

Հռիփսիմե Վարդերեսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031