Լրահոս
Որ հոգին չկարծրանա…
Օրվա լրահոսը

Հրայր Մարգարյանի թեկնածությունը՝ Հաշվեքննիչ պալատի անդամի, կներկայացվի Արցախի Ազգային ժողովի լիագումար նիստում

Մարտ 23,2021 13:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Մարտի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել:

Նիստի օրակարգում Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության և Ազգային Ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու մասին հարցն էր:

«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը առաջարկել է Հրայր Կառլենի Մարգարյանի թեկնածությունը: Նա նշել է, որ թեկնածուն իր մասնագիտական և մարդկային որակներով համապատասխանում է այդ պաշտոնին:

Հրայր Կառլենի Մարգարյանը իր աշխատանքային գործունեությունը սկսել է կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում՝ որպես 1-ին կարգի մասնագետ ու առայսօր աշխատում է նույն հիմնականում՝ որպես պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության օպերատիվ բաժնի գլխավոր օպեր-լիազոր:

3 կողմ ձայնով ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը տվեց իր համաձայնությունը  Հրայր Կառլենի Մարգարյանի թեկնածությունը Ազգային ժողովի լիագումար նիստում ներկայացնելու համար:

Նիստին ներկա էին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ:

Արցախի ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: