Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ծիրանե երազանքը

Մարտ 23,2021 21:35

Ոգեշնչմամբ ու մեծ նպատակով… Երեք-չորս տարում քարքարոտ տարածքը ինտենսիվ գյուղատնտեսության համար դարձավ պիտանի և պտղաբեր։

Արտամետ համայնքում հիմնվել է Հայաստանի ինտենսիվ ծիրանի ամենամեծ այգին: Հինգ տարի առաջ որոշեցին, նախագծեցի այգին և իրագործեցին հայկական ծիրանե երազանքը։

Մեկ ժամում տնկվում է 1500-2000 ծիրանենի՝ 150-200-ի փոխարեն։ Երեք տարի անց 40 հեկտար տարածքից կստացվի 1000 տոննա, իսկ 5-րդ տարուց՝ 2000 տոննա  հայկական շալախ տեսակի ծիրան։ Այստեղ է կերտվում հայկական ծիրանի ապագան։

«Կիսաանապատային, կիսաքարային վիճակ է եղել։ Անհնարին ոչինչ չկա. քարից կարելի է ջուր քամել, եթե լինի կամք ու ոգեշնչում։ Ինտենսիվ գյուղատնտեսությունը Հայաստանում մեծ հեռանկար ունի։ Այս եղանակով մեծացվում է բերքատվությունը, վերահսկելի են դառնում ռիսկերը, ծախսերն ու եկամտաբերությունը։ Պրոյեկտը ֆինանսավորում է Ակբա բանկը։ Աշխատում ենք Ակբայի գործընկերների հետ, որ ֆինանսական մոդելավորումը ավելի նախագծային դառնա։ ԱԳԲԱ Լիզինգի ֆինանսավորմամբ էլ ձեռք ենք բերել տեխնիկա։

Անընդհատական համագործակցությունը խորանալու է ու պրոյեկտները շատանալու են»,- նշում է ինտենսիվ այգու համասեփականատեր Կարեն Բաղդասարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Ակբա բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031