Լրահոս
Օրվա լրահոսը

«Վշտով գնաց Կոմանդոսը, Շուշիի կորուստը ծանր տարավ». Սասուն Միքայելյան

Ապրիլ 03,2021 14:12

Այսօր հատուկ արարողակարգով վերջին հրաժեշտը տվեցին գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին՝ լեգենդար Կոմանդոսին:

Քաղաքացիները, զինակից ընկերները ծափերով էին ճանապարհում փառապանծ Կոմանդոսին:

Հրաժեշտի արարողությանը ներկա էր ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց. «Վշտով գնաց Կոմանդոսը, Շուշիի կորուստը ծանր տարավ: Ծանր էր տանում, որովհետեւ Շուշիի օպերացիան հենց ինքն է ղեկավարել: Այն ժամանակ անհնարին էր թվում, որ Շուշին կարող ենք վերցնել, Կոմանդոսը կարողացավ իր գաղափարով, իր ռազմական գիտելիքներով հասնել նրան, որ կարողացանք ազատագրել Շուշին: Մենք երբեք մեր հույսը չենք կորցնում: Այն տղաները, որտեղ ընկան, դա սրբավայր  մեզ համար ու մենք պարտավոր ենք վերադառնալ մեր սրբավայրերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930