Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ Սեյրան Օհանյանը նոր «վերսալյան պալատ» է կառուցում Վահագնի թաղամասում. «Թող ասեն՝ մեր տունը չի, Պողոսինն է, մի հատ գնանք տենանք…»

Ապրիլ 08,2021 19:33

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ ժողովուրդը, երբ իրենց մանդատ տա, թալանածը հետ կբերեն, կներդնեն բանակում եւ այլն: Նա խոսեց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի նոր բնակարանի մասին՝ Վահագնի թաղամասում. «Մինչեւ հիմա Սեյրան Օհանյանը չի կարողանում պատասխան տա այն մեղադրանքին, որը կապված է Վահագնի թաղամասի իր վերսալյան պալատի հետ»:

Երբ լրագրողները հիշեցրին, որ Սեյրան Օհանյանը պարզաբանումներ տվել է, ասել է, որ Վահագնի թաղամասում վարձակալությամբ է ապրում՝ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց, որ խոսքը բոլորովին էլ այդ բնակարանի մասին չէ. «Խոսքը գնում է Վահագնի թաղամասում կառուցվող բնակարանի մասին: Այո, ինքը ինչ-որ տեղ բնակվում է գուցե վարձակալությամբ, բայց այն, ինչ կառուցվում է, չեն կարող հերքել, որովհետեւ դա կատարված փաստ է: Թող ասեն՝ մեր տունը չի, Պողոսինն է: Մի հատ գնանք տենանք՝ Պողոսի տունն ինչի՞ են կառուցում Սեյրան Օհանյանի ցանկությամբ եւ ճաշակով եւ իր կնոջ, իհարկե»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930