Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի խորհրդարանը երախտապարտ է Կիպրոսի և կիպրահայ հասարակությանը՝ արցախահությանը մշտապես աջակցելու և հայ ժողովրդի կողքին լինելու համար»

Ապրիլ 12,2021 17:53

Խորապես շնորհակալ ենք տիկին Էլենի Թեոխարիուսին, Ստրովոլոսի քաղաքապետ պարոն Անդրեաս Պապախարալամպուսին և Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Կիպրոսում Արցախյան պատերազմում  զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված Պուրակի բացման առիթով:

Արցախի խորհրդարանը երախտապարտ է Կիպրոսի և կիպրահայ  հասարակությանը՝ արցախահությանը մշտապես աջակցելու և հայ ժողովրդի կողքին լինելու համար:

Անուրանալի է հատկապես տիկին Թեոխարիուսի անձնական ջանքերն ու հետևողական  գործունեությունը՝  ուղղված հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելու մեր  ժողովրդի արդար պահանջները եվրոպական ատյաններում ներկայացնելու և պաշտպանելու գործում:

Էլենի Թեոխարիուսը Արցախի ժողովրդի կողքին էր դեռևս Արցախյան առաջին պատերազմի օրերին, երբ իր մասնագիտական ու անմիջական աջակցությունն էր ցուցաբերում ազատամարտում վիրավորված մարտիկներին:

Խորապես շնորհակալ ենք Ստրովոլոսի քաղաքապետ պարոն Անդրեաս Պապախարալամպուսին՝ Էլենի Թեոխարիուսի նախաձեռնությանը նպաստելու և հայ–կիպրական հարաբերությունների զարգացմանն օժանդակելու հարցում:

Արցախի ժողովուրդը բարձր է գնահատում հայկական սփյուռքի, մասնավորապես՝ կիպրահայության  ունեցած ավանդը հայապահպանության գործում, երախտապարտ ենք արցախահայությանը մատուցած ծառայությունների համար:

Համոզված ենք, որ հայ-կիպրական, Արցախ- Կիպրոս համագործակցության շրջանակները հընթացս ավելի կամրապնդվեն՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930