Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդ ջան, ներողություն եմ խնդրում այ սրա համար»․ Փաշինյանը՝ իրեն սուլոցով դիմավորած սյունեցիներին

Ապրիլ 21,2021 11:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Սյունիքի մարզի Ագարակ համայնքում քայլում է քաղաքացիական հագուստով թիկնապահներով շրջապատված, սյունեցիներն էլ հետեւում են նրան, սուլում, հայհոյանքներ բղավում։

«Ողջունում եմ, ժողովուրդ ջան»,-դիմեց Փաշինյանը բնակիչներին։ «Ոչ մեկ քեզ չի ողջունում»,-լսվեց պատասխանը։

«Մենք ենք մեղավոր, ճիշտ եք, ներողություն եմ խնդրում բոլորիցդ այ սրա համար»,-բարձրախոսով շարունակեց Նիկոլ  Փաշինյանը։

Ապա նա մոտեցավ շենքերից մեկի դիմաց գտնվող մի քանի քաղաքացու եւ խոսեց նրանց հետ։

Զուգահեռ նրան հետեւող մյուս բնակիչները բղավում էին, սուլում, գոռում՝ «դավաճան», «հեռացիր», «Նիկոլ՝ կապիտուլյանտ»։

Ուղեկցորդների մեջ դիմակավորված ԱԱԾ-ականներ էլ կան։

Հիշեցնենք, որ բնակիչները վարչապետի բողոքի երթով դիմավորեցին։ Որոշ ժամանակ անց վարչապետի ավտոշարասյունը հեռացավ տարածքից։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930