Լրահոս
Օրվա լրահոսը

«Կորտեժով եմ պտտվում՝ ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ, փորձում են ձերբակալել եւ՛ Մխիթար Զաքարյանին, եւ՛ Մանվել Փարամազյանին, եւ՛ Առուշ Առուշանյանին, եւ՛ ինձ». Վահե Հակոբյան. «Հրապարակ»

Ապրիլ 22,2021 12:12

Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը երեկ եւս, ինչպես բոլորը, հետեւում էր Նիկոլ Փաշինյանի սյունիքյան այցին Այն ուղեկցվեց հազարավոր քաղաքացիների հայհոյանքներով ու ամոթանքի խոսքերով։ Մեզ հետ զրույցում նա մի ճշգրտում արեց․ «Այցին չէ՝ գաղտագողի ներխուժմանը Սյունիք»։

– Արդեն սլաքներն ուղղում են Մեղրիի քաղաքապետի ուղղությամբ, թե Փաշինյանի դեմ այդ ակցիաները նա է կազմակերպել։ Արփի Դավոյան անունով մի պատգամավոր կա, նա է ասել, թե «Սյունիքում որեւէ մեկն անպատիժ չի մնա»։

– Էդ արփիները-բաները, մենք պետք է բոլորին նայենք որպես մի միավոր, այսինքն՝ ինչ Նիկոլն է խոսում, նույնը՝ իր էդ ածանցյալները։ Մեր ինֆորմացիայով հազարից անցել են հատուկ ծառայությունների, ոստիկանության հատուկ ուժերը, հիմա ներքին զորքերն են ուղղորդվում Սյունիք՝ վեց ավտոբուս, որ արդեն էնքան տեղ չկա մեջը, որ խցկված են գնում (խոսակցությունն ընթանում էր երեկ կեսօրից հետո՝ Վ․ Մ․)։ Իրենք փորձում են էսօր ձերբակալել ե՛ւ Մխիթար Զաքարյանին, ե՛ւ Մանվել Փարամազյանին, ե՛ւ Առուշ Առուշանյանին, ե՛ւ ինձ։

– Ձեր դեմ է՞լ կա ինչ-որ գործընթաց։

– Իհարկե, ես հիմա կորտեժով եմ պտտվում՝ ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ։ Ես ենթադրում եմ, որ բոլոր ուժերն էնտեղ են, իրենց շոու է պետք, հիմա սպասում են՝ էնտեղից մի մասը հետ գա, որպեսզի շոու ծրագրով անեն էդ ամեն ինչը։

– Ինչպե՞ս եք ԱԱԾ ուղեկցությամբ շրջում, այսինքն՝ հետեւո՞ւմ են Ձեզ։

– Հա, կարելի է եւ էդպես ասել։

– Բայց ինչ-որ հիմք պետք է ունենան Ձեզ ձերբակալելու։

– Դե, Նիկոլի համար ի՜նչ հիմք, ի՜նչ բան։ Ինքը հիստերիկայի մեջ է հիմա ու էս ԱԱԾ-ի նույն աշխատակիցներին գցել է կրակի մեջ։ Ես, ճիշտն ասած, չէի ուզի իրենց տեղը լինել, որովհետեւ ես ցավում եմ էդ հիմնարկի համար, ինչքա՞ն կարելի է ծաղրել էդ հիմնարկը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930