Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քանի տարի առաջ մեզ դրա համար դատեցին. արժեքները սրբություն են». Շանթ Հարությունյանը՝ որդու կուսակցության մասին

Ապրիլ 27,2021 21:21

Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, «Շանթ դաշինք» կուսակցության հիմնադիր համագումարն էր: Կուսակցության նախագահ ընտրվեց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն իր ելույթում ասաց, որ կուսակցության նորընտիր անդամների ելույթները շատ է հավանել, հիմնականում խոսեցին արժեքներից. «Մի քանի տարի առաջ մեզ դրա համար դատեցին: Արժեքները ընդհանրապես սրբություններ են, որոնց համար մարդիկ մեռնում են ու եթե ժողովուրդները կորցնում են այդ արժեքները, մորթապաշտություն է լինում ու թշնամին դա տեսնում ու գիտակցում է: Ընկերներս ասեցին՝ լավ է, որ ջահելներ են, բոլորիդ շնորհակալ եմ:

Ես, իմ ընկերները, ոնց որ ծերացանք այդ պայքարի մեջ: 88-ից զենքը ձեռքներից թե՛ հայրենիքն ենք պաշտպանել, թե՛ միտինգ ենք արել, երբեմն հուսահատությունը պատում է: Բայց հիմա ավելի ջահել սերունդ է ու արդյունք կարող է լինի: Մեր համար կուսակցությունը ձեւական բնույթ է կրել: Մենք ընկերներ ենք եղել՝ հայրենիքի համար: Ֆորմալ կուսակցությունը թող լինի: Ովքեր սրտացավ են այստեղ, հեչ պարտադիր չի կուսակցության անդամ լինեն: Շահենին ասեցի՝ պարտադիր չի մենք մեր հին ընկերներով այդ կուսակցության անդամ լինենք, մենք կօգնենք միշտ: Հայաստանը ժամանակ չունի: Ոչ զենքը, ոչ տնտեսությունը, ոչ մի բան արժեք չունի: Արժեքներն են կարեւոր: Հայրենասիրություն, անձնազոհություն: Հազարավոր մարդիկ են զոհվել՝ այդ արժեքների համար: Մարդիկ առանց Արքիմեդի օրենքի հազարամյակներ են ապրել, բայց առանց արժեքների չեն կարող ապրել»:

Նա ողջունեց նախաձեռնությունը՝ վստահեցնելով՝ «ինչով կարող ենք՝ կօգնենք»:

Շահեն Հարությունյանն ասաց, որ ընտրություններին մասնակցության դեպքում իրենց ցուցակը կգլխավորի Շանթ Հարությունյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930