Լրահոս
Օրվա լրահոսը

Քուրդ 132 մտավորական դատապարտել է թուրք պատմաբան Թաներ Աքչամի աղմկահարույց հայտարարությունը

Ապրիլ 30,2021 16:02

Ermenihaber. Քուրդ 132 մտավորական դատապարտել է անվանի թուրք պատմաբան, ցեղասպանագետ և պրոֆեսոր Թաներ Աքչամի թուրքական ընդդիմադիր «Gazete Duvar» թերթին տված հարցազրույցում հնչեցրած աղմկահարույց հայտարարությունը:

ԱՄՆ Մասաչուսսեթս նահանգի Քլարք համալսարանի դասախոս Աքչամը պնդել էր, որ 19-րդ դարի ֆեոդալական հասարակության մեջ, օրինակ՝ քրդական շրջաններում քուրդ աղաներին էր պատկանում ամուսնացող հայերի հետ «առաջին գիշերն անցկացնելու իրավունքը»: Այս մասին մտավորականները գրավոր հայտարարություն են տարածել:

Քուրդ մտավորականներն Աքչամի խոսքերը պոռոտախոսություն և անհեթեթություն են որակել, ինչպես նաև՝ վիրավորանք երկու ժողովրդի հասցեին: Նրանք թուրք պատմաբանից պահանջել են կամ ապացույցներ ներկայացնել, կամ ներողություն խնդրել հայ և քուրդ ժողովուրդներից:

Ստորագրողների թվում են այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Իսմայիլ Բեշիքջին (պատմաբան), Շաքիր Էփյոզդեմիրը, Թեմուրե Խելիլը, Սըդքը Զիլանը, Իբրահիմ Հալիլ Բարանը, Ռոշան Լեզգինը, Իմամ Թաշչըերը, Նիմեթուլլահ Աթալը և ուրիշներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930