Լրահոս
Որ հոգին չկարծրանա…
Արցախի կլանումը
Օրվա լրահոսը

Բեզոարյան այծի որսի հանգամանքները պարզվել են. նախարարությունը նախաձեռնել է «Սաֆարի Ինտերնացիոնալ»-ին տրամադրված տարածքները պետության տնօրինմանը վերադարձնելու գործընթաց

Մայիս 06,2021 12:34 Share
Աջակցեք aravot.am-ին

🐏ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի որս կազմակերպելու վերաբերյալ 2020թ. հունվարի 29-ին համացանցում տեղադրված տեսանյութի հանգամանքները պարզելու համար ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դիմել էր ՀՀ ոստիկանություն։

✅ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերոհիշյալ տեսանյութի բեզոարյան այծի որսը կազմակերպվել է 2017թ. ապրիլ ամսին «Սաֆարի Ինտերնացիոնալ» ՍՊԸ-ի կողմից, որը հանդիսանում է որսորդական տնտեսություն և իր գործունեությունը ծավալում է ՀՀ  կենդանական աշխարհի մասին օրենքի 27.2-րդ հոդվածի համաձայն, նաև ՀՀ բնապահպանության նախարարության և «Սաֆարի Ինտերնացիոնալ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով:

✅Ներկայումս ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է մասնավոր ընկերությանն («Սաֆարի Ինտերնացիոնալ» ՍՊԸ) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված անտառային հատուկ պահպանվող տարածքները պետության տնօրինմանը հետ վերադարձման, պայմանագիրը խզելու գործընթաց, ինչպես նաև մշակել է ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 894-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագիծ:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: