Լրահոս
Օրվա լրահոսը

18-ամյա երիտասարդը դանակահարվել էր Ազատամարտիկների այգում՝ անհիմն ծագած վեճի ժամանակ

Մայիս 07,2021 12:34

Մայիսի 4-ին, ժամը 23-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում ստացվեց, որ 18-ամյա երիտասարդ է տեղափոխվել՝ մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով։ Տուժողն ի վիճակի չէր բացատրություն տալու։ Նրա առողջությանը պատճառվել էր ծանր վնասվածք: Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը նախ պարզեց, որ երիտասարդը դանակահարվել էր Ազատամարտիկների այգում՝ անհիմն ծագած վեճի ժամանակ։

Բացահայտման միջոցառումներին միացան քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։ Համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները պարզեցին, որ երիտասարդին դանակահարել էր Նոր Արեշում բնակվող մեկ այլ երիտասարդ։

Բացատրական աշխատանքի արդյունքում 18-ամյա կասկածվողը ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին, տվեց խոստովանական ցուցմունք և ներկայացրեց հանցագործության գործիք դանակը։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31