Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյան․ Չենք հաշտվելու պարտության հետ, ոտքի ենք կանգնելու՝ վերականգնելու ՀՀ քաղաքացիների և ազգային արժանապատվությունը

Մայիս 09,2021 17:08

«Մենք շարունակում ենք մեր պայքարն ընդդեմ ստի, ամբոխավարության, անարդարության ու ապաշնորհության»,- մայիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ 

Նա նշեց, որ վերահաստատում են 6 ամիս առաջ սկսած պայքարի հաղթական ավարտի անհրաժեշտությունը․ «Պարտության մարմնացում, հողին ու հային դավաճանած, չարիքի իշխանությունը պետք է հեռացվի։ Մենք դա անելու ենք, անելու ենք միասին հանուն Հայաստանի»

Իշխան Սաղաթելյանը ասաց, որ առաջիկա ընտրությունները սովորական չեն․ «Սա մեր կյանքի ամենապատասխանատու ու ճակատագրական ընտրությունն է։ Սա ընտրություն է ազգայինի և ազգադավի, արժանապատվության ու ստրկամտության, պատասխանատվության և ամբոխավարության, աշխատանքի և ձրիակերության, անկեղծության և ստախոսության, անվտանգ ապրելու և զարգանալու և անհեռանկար ապագայի միջև։ Ի վերջո սա պետություն ունենալ-չունենալու ընտրություն է։ Այս գիտակցությունն է, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը բերեց ուժերը համախմբելու և միասնական ճակատով հանդես գալու որոշմանը»։

Նա ընդգծեց, որ չեն հաշտվելու պարտության հետ, այլ ոտքի են կանգնելու՝ վերականգնելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և բոլոր հայերի ազգային արժանապատվությունը․ «Մենք գալիս ենք հաստատելու արժանապատիվ խաղաղություն և ներազգային համերաշխություն։ Մենք գալիս ենք ապահովելու ներազգային զարգացում և սոցիալական արդարություն։ Մենք գալիս ենք իրականացնելու մարդու առողջապահական, կրթական, հոգևոր, մշակութային կարիքների բավարարմանը ուղղված արդյունավետ կառավարում։ Մենք գալիս ենք ապահովելու արդարություն և օրենքի առաջ բոլորի հավասարություն։ Մենք գալիս ենք ապահովելու Հայաստանի, Արցախի ողջ ժողովրդի ներուժը։ Մենք գալիս ենք կերտելու ապրելու Հայաստան։ Մենք գալիս ենք միավորելու բոլորին՝ աշխատավորին, գյուղացուն, մտավորականին, ուսուցչին, բժշկին, երիտասարդին, տարեցին և միասին հաղթանակ կերտելու։ Դեպի ուժեղ և անվտանգ, բարեկեցիկ և արժանապատիվ, հզոր և ազգային Հայաստան։ «Հայաստան» դաշինքը շուտով դա իրականություն կդարձնի»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31