Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Աժդահակ Կիրակոսյանին նվիրված խաչքար-հուշարձանի բացման արարողությունը

Մայիս 09,2021 19:09

Մայիսի 9-ին Դավթաշենի առաջին թաղամասի 14 շենքի բակում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմին կամավոր մասնակցած Աժդահակ Կիրակոսյանին նվիրված խաչքար-հուշարձանի բացման արարողությունը։

Հերոսի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողությանը մասնակցել են նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորներն ու կուսակցության Երևանի խորհրդի անդամները։

Աժդահակ Կիրակոսյանը (1997թ․) Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանող էր։ Ընդգրկվել է Շուշին պաշտպանելու համար ձևավորված արագ արձագանքման 23 հոգանոց դասակի կազմում։ Նոյեմբերի 3-ին, հայտնվելով շրջափակման մեջ և ստանալով վիրավորում, չի ենթարկվել նահանջելու հրամանին և վիրավոր հրամանատարի հետ հերոսաբար զոհվել է Շուշիի մատույցներում։

«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31