Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան նավը նախազգուշական կրակ է արձակել իրանական նավերի ուղղությամբ. «Ամերիկայի ձայն»

Մայիս 11,2021 23:47

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ ռազմածովային անվտանգության ուժերի նավը մոտ 30 նախազգուշական կրակոց արձակեց, երբ Հորմուզի նեղուցում Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի արագագնացների մի մեծ խումբ մոտեցավ ամերիկյան նավերին:

Այս մասին հայտարարել է Պենտագոնը:

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ առափնյա պահպանության «Մաուի» նավը 50-րդ տրամաչափի գնդացիրից կրակ է արձակել, երբ իրանական 13 արագագնաց նավեր փորձել են մոտենալ ԱՄՆ վեց նավերին, այդ թվում ՝ Ջորջիա սուզանավին:

«Մաուի»-ին կրակ արձակեց առաջին կրակոցը, երբ իրանական արագագնաց նավերը մոտեցան մոտ 280 մետր տարածության վրա, իսկ երկրորդը՝ երբ տարածությունը կրճատվեց մինչև 140 մետր: Այնուհետև, իրանական նավերը հեռացան, հայտնել է Քիրբին:

Միջադեպին նախորդել էր մի քանի օր առաջ Միացյալ Նահանգների կողմից Իրանից Եմենում հութի ապստամբներին փոխանցվող զենքերի մեծ խմբաքանակի բռնագրավումը Արաբական ծովի հյուսիսում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31