Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական զինծառայողները բաց դեմքերով են իրականացնում դաժանություններ հայկական կողմի զինծառայողների նկատմամբ, նրանք համոզված են, որ անպատիժ են մնալու իրենց կատարած պատերազմական հանցանքների համար». ՄԻՊ

Մայիս 24,2021 12:24 Share

Գրեթե բոլոր տեսանյութերում ադրբեջանական զինծառայողները բաց դեմքերով են իրականացնում դաժանություններ հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց նկատմամբ, կտրում նրանց մարմինների մասերը, խոշտանգում ու գլխատում կենդանի մարդկանց: Նրանք ուղղակի համոզված են, որ անպատիժ են մնալու իրենց կատարած պատերազմական հանցանքների համար:

Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ խոսելով նաև ադրբեջանական հայատյաց քաղաքականության մասին:

Ադրբեջանական զինծառայողների պատերազմական հանցագործությունների, Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների ու մարդու իրավունքների վիճակի մասին պատմող ռադիոհաղորդումը հեռարձակվել է Südwestrundfunk, Deutschlandfunk և Westdeutscher Rundfunk լրատվամիջոցներով:

Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել