Լրահոս
Օրվա լրահոսը

«Աբովյանի դիահերձարանում տեղի ունեցածը եղել է իշխանության գիտությամբ». Իշխան Սաղաթելյան

Հունիս 02,2021 19:11

«Սրա համար պետք է պատասխան տան: Սա այս իշխանության գիտությամբ է տեղի ունեցել, որը որեւէ պարագայում չի ներվելու: Այն ներողությունը, որը խնդրելով փորձում են հարցը փակել`իրենց խասյաթի համաձայն, մեղմ ասած` խայտառակություն է: Սա այսօրվա իշխանության դեմքն է: Այսօրվա այս չարիքի կառավարության աջակիցները կամ հավանական ընտրողները  հասկանան`ում են իրենց քվեն տալիս»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Իշխան Սաղաթելյանն`անդրադառնալով  զոհված զինծառայողների աճյունների  հետ տեղի ունեցածին:

Այլ մանրամասները`տեսանյութում

Խոսելով ընտրական գործընթացի մասին, Իշխան Սաղաթելյանը վերջին օրերի իրադարձություններից առանձնացրեց հատկապես այն, որ ընտրություններին մասնակցող ուժերից շատերը հստակ հայտարարեցին`հետագայում չեն պատրաստվում համագործակցել այս «կապիտուլյանտ ուժի» հետ: «Այսինքն, վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հետ հիմնական դերակատար քաղաքական ուժերը քննարկելու որեւէ բան չունեն: Սա ենթադրում է, որ վերարտադրվելու շանս եւ հնարավորություն չունի»,- կարծում է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը:

Ընտրություններին մասնակից դաշինքների եւ կուսակցությունների առաջին հորիզոնականը զբաղեցնող անձանց բանավեճի մասով էլ Իշխան Սաղաթելյանը հստակ ցուցիչ է համարում այն, որ շատերը դարձյալ հստակ հայտարարել են, որ չեն պատրաստվում «դավաճանի հետ բանավիճել»:

«Հայաստան» դաշինքի օրակարգը մեկն է`քշել այս դավաճան իշխանությանը: Մենք իրենց հետ բանավիճելու հարց չունենք: Գնանք ինչի՞ շուրջ բանավիճենք: Մենք այդ մարդու հետ ունենք մեկ օրակարգ`իրեն պետք է հեռացնել: Ալիեւին պարտվածի հետ ի՞նչ բանակցենք: Տակն ով է մնում`Բաբաջանյան, բան, թող գնան այդ ֆորմատով բանավիճեն»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930