Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց իր թիմում հրաշալի գիտեն իր անհավասարակշիռ վիճակը»․ Արսեն Բաբայանը՝ գաղտնազերծված զրույցի մասին

Հունիս 14,2021 14:16 Share
Աջակցեք aravot.am-ին

«Մենք տեւական ժամանակ ասում էինք, որ այդ անձի մոտ հոգեկան անհավասարակշռություն կա։ Հիմա փաստվեց, որ անգամ իր թիմում բոլորը հրաշալի գիտեն, որ այդ անձի մոտ կա հոգեկան անհավասարակշռություն»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի զրույցի գաղտնազերծման փաստին՝ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը։

«Դա մեկ ձայնագրություն էր, որից պարզ դարձավ, թե իր թիմի ներսում ինչ են մտածում Նիկոլ Փաշինյանի մասին։ Բայց վստահեցնում եմ՝ կան բազմաթիվ այդպիսի խոսակցություններ, նաեւ մեզ հետ, որոնք փաստում են՝ հենց իր թիմի ներկայացուցիչները հրաշալի գիտեն այդ անձի անհավասարակշիռ վիճակը եւ դրանով պայմանավորված հետագա վտանգավոր զարգացումները։ Եթե ես դա գիտեմ, բնականաբար, ինքն էլ գիտի, եւ իր այդ ագրեսիան, ատելությունը, վիրավորական արտահայտությունները նաեւ սրա հետեւանքն են»,-համոզմունք հայտնեց Արսեն Բաբայանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: