Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում իրավիճակը գնալով լարվում է

Հունիս 21,2021 20:30

Արցախի նախագահական նստավայրի դիմաց հավաքվել են մի խումբ Արցախի բնակիչներ, որոնք պահանջում են նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Իրավիճակը գնալով լարվում է:

Ինչպես ականատես եղանք՝ մարդիկ «հեռացիր» գրվածքներով թերթիկները փակցնում են հարակից տարածքներում:

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը մոտեցավ ցուցարարներին և ասաց, որ նախագահի հետ խոսել և ներկայացրել է, որ մարդիկ նման պահանջով են ներկայանում: Վերջինս նաև հավելել է, որ վաղը օրվա երկրորդ կեսին Արայիկ Հարությունյանը  լինելու է Ստեփանակերտում և հանրային ձևով ելույթ է ունենալու  մարդկանց պահանջի հետ կապված:

-Մեր պահանջը անբեկանելի է,-ասում է ցուցարարը:

Տիգրան Պետրոսյանը, որը «Վաղվա Արցախ» կուսակցությունն է ղեկավարում, իր ելույթում նշել է, որ պետք է նախագահ Հարությունյանը պատասխանատվության ենթարկվի:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930