Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Քլոյանին սպառնում է նվազագույնը 300 հազար դրամ տուգանք. ընտրատեղամասի պարկը կիսաբաց էր

Հունիս 23,2021 13:18 Share

Այսօր թիվ 7/7 ընտրատեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկն էր թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում:

Ինչ արձանագրություն կազմվել էր՝ կտրոններ, քվեաթերթիկներ, ամեն ինչ կարելի է ասել ճիշտ էր՝ բացառությամբ մի բանի՝ պարկը, որը պիտի քվեարկությունի հետո փակվեր, ստորագրվեր, կնքվեր, կիսաբաց էր:

Այդ ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը Սարգիս Քլոյանն էր: Նրան զգուշացրեցին, որ սպառնում է նվազագույնը  300 հազար դրամ տուգանք: Քլոյանն արդարանում էր, ասելով, որ դիտավորյալ ոչինչ չի արել. «Թոշակս վերցրեք»: Այս արտահայտությունը հանձնաժողովում դարձավ վիճաբանության առարկա, որովհետեւ «Հայաստան» դաշինքից արձագանքեցին, թե ՔՊ-ն քո տեղը կվճարի, դու իրենց մարդն ես:

Մանրամասներն՝ ավելի ուշ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել