Լրահոս
Օրվա լրահոսը

8 մթերք, որոնք կարևոր են երիկամների առողջության համար

Հունիս 27,2021 23:52

Երիկամները, թեև փոքր, սակայն ամենաաշխատասեր օրգաններից են, որոնք պատասխանատու են օրգանիզմը նյութափոխանակության արգասիքներից, ավելորդ հեղուկից մաքրելու համար։ Այս երկու լոբաձև, փոքրիկ օրգանները նաև կարգավորում են արյան ճնշումը, մասնակցում արյան կարմիր բջիջների, վիտամին D-ի ստեղծմանը, կարգավորում են օրգանիզմի թթվահիմնային հավասարակշռությունը։

Կարծում ենք, ավելորդ է հիշեցնել, թե որքան կարևոր է երիկամների մասին հոգ տանելը: Econet-ը առանձնացրել է 8 մթերք, որոնք հատկապես օգտակար են այս օրգանների համար։

Խնձոր

Խնձորը պեկտինի հարուստ աղբյուր է․ այդ լուծվող բջջանյութն օգնում է պահպանել արյան մեջ խոլեսթերինի ու շաքարի կանոնավոր մակարդակը։ Հետազոտությունների համաձայն պեկտինը  երիկամներում ավելացնում է կարևոր հակաօքսիդանտների քանակը։Biomedicine & Pharmacotherapy ամսագրում հրապարակված հեազոտության համաձայն՝ խնձորի մեջ պարունակվող պեկտինը երիկամներում 31 տոկոսով մեծացնում է սուպերօքսիդդիսմուտազի, գլուտաթիոնի ու կատալազի ակտիվությունը։ 

Հապալաս

Այս հատապտուղը, որը շատ սննդաբաններ գերօգտակար են համարում, օժտված է հակաօքսիդանտային ու հակաբորբոքային գերազանց հատկություններով, որոնք կարող են մեծ նպաստ բերել երիկամներին։ Ինչպես պարզվել է, այս հատապտղում առկա սննդանյութերը բարելավում են երիկամներում արյան շրջանառությունն ու երիկամների գործառույթներն՝ ընդհանուր առմամբ։

Կաղամբ

Ավելի ճիշտ թթվեցրած կաղամբն ու վերջինիս հյութը ուժեղացնում են այն ֆերմենտների ակտիվությունը, որոնք նպաստում են երիկամների քաղցկեղի կանխարգելմանը։ Նմանատիպ ազդեցությամբ են օժտված նաև ֆերմենտացված բանջարեղենի  մյուս տեսակները, օրինակ՝ բրոկոլին։ Կաղամբը նաև С, К և В խմբի վիտամինների հարուստ աղբյուր է։

Լոռամրգի

Ցանկացած մարդ, որը բախվել է միզուղիների բորբոքման խնդրին, թերևս գիտի լոռամրգիի օգտակարության մասին։ Սակայն այս հատապտուղը միայն միզապարկի համար չէ, որ օգտակար է։ Այն կարող  է նպաստել նաև երիկամների բորբոքումների կանխարգելմանը՝ Ա տեսակի պրոանտոցիանիդին բուսական միացության շնորհիվ։ Այդ միացությունը կանխում է բակտերիաների կպչելը միզապարկի ու երիկամների լորձաթաղանթներին։

Ձու

Ձուն սպիտակուցի հրաշալի աղբյուր է, որը նաև հարուստ է լեյցին, լյուտեին, զեաքսանտին սննդանյութերով, վիտամին D-ով։ Սակայն եթե ձեզ մոտ ախտորոշվել է երիկամների քրոնիկ հիվանդություն, ապա օգտագործեք միայն ձվի սպիտակուցը, քանի որ դեղնուցը հարուստ է ֆոսֆորով, իսկ այս հանքանյութը կարող է խաթարել երիկամների աշխատանքը։ 

Յուղոտ ձկնատեսակներ

Յուղոտ ձկնատեսակները, ինչպիսիք են սաղմոնը, թյունոսը, սարդինան կամ անձրուկը, հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով։ Այդ օգտակար ճարպաթթուներն իրենց հակաբորբոքային ազդեցությամբ կարևոր դեր ունեն երիկամների առողջության համար՝ հատկապես ավելի մեծ տարիքում։ Օմեգա-3-ը նաև նպաստում է զարկերակային ճնշման նվազեցմանը, ինչը նույնպես կարող է կապված լինել երիկամների աշխատանքի հետ։ 

Ձիթայուղ

Ձիթայուղն օգնում է պայքարել ոչ միայն երիկամներում, այլև ողջ օրգանիզմում առկա բորբոքային գործընթացների դեմ։

Քաղցր կարտոֆիլ (բաթաթ)

Բաթաթը պարունակում է վիտամիններ ու հանքանյութեր, որոնք կարող են նպաստել օրգանիզմում նատրիումի մակարդակի կարգավորմանը՝ թուլացնելով վերջինիս բացասական ազդեցությունը երիկամների վրա։ Հայտնի է դարձել, որ, օրինակ, մանուշակագույն քաղցր կարտոֆիլը հատկապես օգտակար է 2-րդ տիպի դիաբետ ունեցող մարդկանց համար։

Առողջ սննդից բացի երիկամների համար շատ կարևոր է ջրի բավարար քանակությունը։ Բավականաչափ ջրի օգտագործումն օգնում է խուսափել մեզի մեջ հանքանյութերի կուտակումներից և երիկամներում քարերի ձևավորումից։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

ԱՂԲՅՈՒՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930