Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտությունների ազգային ակադեմիան նոր նախագահ ունի, տեղի են ունեցել նաև փոխնախագահի և ակադեմիկոս քարտուղարի ընտրություններ

Հունիս 28,2021 18:14

Հունիսի 28-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցան ՀՀ ԳԱԱ նախագահի, փոխնախագահի և ակադեմիկոս քարտուղարի ընտրություններ:

ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում ընտրվեց ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում առաջադրվեց 3 թեկնածու՝ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը: Առաջին փուլում ոչ մի թեկնածու բավարար ձայն չհավաքեց: Երկրորդ փուլում 55 կողմ, 34 դեմ, 5 անվավեր ձայների հարաբերակցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում ընտրվեց ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

ՀՀ ԳԱԱ նորընտիր նախագահ Աշոտ Սաղյանը ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանի թեկնածությունը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում առաջադրեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի թեկնածությունը:

Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում 80 կողմ, 12 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնում ընտրվեց Հրանտ Մաթևոսյանը:

Արթուր Իշխանյանն ընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում 80 կողմ 12 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Հունիսի 29-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենան  ՀՀ ԳԱԱ բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարների ընտրությունները:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930