Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշաթաղի շրջանում ավտովթարից ադրբեջանցի 2 պայմանագրային է մահացել

Հունիս 28,2021 23:25

«Ռազմինֆո». Հունիսի 28-ին Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի (Լաչինի) շրջանում կեսօրին վթարվել է Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի մեքենա, որի հետևանքով մահացել է 2 պայմանագրային զինծառայող։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը հայտնել է, որ մահացածներն են կրտսեր սերժանտ Զեյնալլը Ջոշգուն Չինգիզ օղլուն (Zeynallı Coşqun Çingiz oğlu) և շարքային Ռահիմլի Օրխան Էլխան օղլուն (Rəhimli Orxan Elxan oğlu)։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին դարձյալ Քաշաթաղի շրջանում «ՄԱԶ» մակնիշի բեռնատարի վթարի հետևանքով մահացել էր Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) երկու զինծառայող։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930