Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Հայ եւ ադրբեջանական զինված ուժերի փոխարեն կտեղակայվեն ռուս զինվորականներ, որից հետ տեղի կունենա բանակցային գործընթաց եւ սահմանային ճշգրտումներ. Գնել Սանոսյան

Հուլիս 07,2021 14:39 Share

«Մայիսի 12-13-ից սկսած՝ սահմանային իրավիճակի փոփոխություններ մեծ առումով չկան՝ բացառությամբ պարբերաբար գրանցվող միջադեպերը: Նման միջադեպ ունեցանք օրերս, ինչի արդյունքում մեր զինվորներից թեթեւ վիրավորում ունեցան»,-այսօր Շողակաթ համայնքում տեղի ունեցած ասուլիսում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ասաց, որ զինվորի վիճակը կայուն է եւ այս պահին ռուս զինվորականները գտնվում են այնտեղ: Նրանք, ըստ մարզպետի, կտեղակայվեն հայ եւ ադրբեջանական զինված ուժերի փոխարեն, որից հետո կգնա բանակցային գործընթաց եւ որոշ հատվածներում կարվեն ճշգրտումներ:

Իսկ թե ինչու են ասուլիսը Շողակաթ համայնքում կազմակերպել, մարզպետի խոսքով, ասուլիսից հետո կբացեն Շառլ Ազնավուրի անվան այգին, որը կլինի ժամանցային վայր եւ համայնքի կյանքում կարեւոր դեր կունենա: Գնել Սանոսյանն ասաց, որ այգին կառուցվել է սուբվենցիոն ծրագրով: Շողակաթը խոշորացված համայնք է իր մեջ ներառում է 6 բնակավայր: Բոլոր բնակավայրերում միասին վերցրած, ըստ մարզպետի, 44 ծրագիր է իրականացվել: Ասաց նաեւ, որ Շողակաթում 6 հակակարկտային կայան է տեղադրվել:

Ըստ նրա՝ չնայած ծանր պատերազմին, տնտեսական խնդիրներին, ասֆալտապատման ծրագրերը շարունակվեցին. «Այդ աշխատանքները մոտ ժամանակներն ավարտին կհասցնենք եւ ամբողջությամբ կունենանք բոլորովին նոր ճանապարհահատված, որը ե՛ւ ռազմավարական առումով է կարեւոր ե՛ւ տուրիստական»:

Գնել Սանոսյանն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ ճանապարհաշինության ժամանակ պետական մարմինները չեն խառնվել, չեն թալանել եւ տեղի են ունեցել նորմալ մրցույթներ, ինչի արդյունքում 2 միլիարդ 727 միլիոն դրամանոց ծրագրում խնայվել է 730 միլիոն դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031