Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց համայնքներում խայտառակ պարտություն կրած համայնքապետերն ինքնակամ պիտի հեռանան. Գեղարքունիքի մարզպետ

Հուլիս 07,2021 17:42

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կարծում է, որ այն համայնքապետերը, որոնք արտահերթ խորհրդարանական ընտրություններում «խայտառակ պարտություններ կրեցին իրենց համայնքներում», ինքնակամ պետք է հեռանան: Մարզպետն այս մասին ասաց մարզի Շողակաթ համայնքում կազմակերպված ասուլիսում: «Տեսեք, այդ երեւույթը ես չեմ ուզում շատ մեկնաբանել, բայց կարծում եմ՝ հետեւյալն է: Կան մարդիկ, որոնք կարծում էին, որ ընտրություններով աշխարհն ամբողջովին փոխվելու է եւ հենց իրենք իրենց համայնքում իրենց բնակիչների նկատմամբ անհասկանալի վարք էին դրսեւորում: Եվ կարծում եմ՝ այ, այդպիսի մարդիկ, որոնք վերջում խայտառակ պարտություններ կրեցին իրենց համայնքներում, էդ մարդիկ ուղղակի ինքնակամ պետք է գնան»:

Գնել Սանոսյանի խոսքով՝ «էն վարքը, որը իրենք էին դրսեւորում, այն պահվածքը, որ իրենք ունեին, եւ այն անհարգալից վերաբերմունքը, որ իրենք էին դրսեւորում իրենց համայնքի բնակչության նկատմամբ…: Ընտրությունների արդյունքով բնակչությունն իրենց կարծիքը հայտնեց, եւ այդ մարդիկ, եթե մի քիչ խորը մտածեն, իրենք ինքնակամ պետք է գնան՝ հաշվի առնելով, որ համայնքում իրենց վարկանիշը ինչպիսի վիճակում է»:

Հարցին, թե Գեղարքունիքի մարզում կա՞ն նման համայնքներ եւ համայնքապետեր, ու արդյոք մարզպետը նրանց հորդորել է հրաժարական տալ, պրն Սանոսյանը պատասխանեց. «Չունենք մենք այդպիսի պրոցես, բայց ունենք այնպիսի համայնքապետեր, որոնք եթե մի քիչ խորը մտածեն, իրենք այլեւս անելիք չունեն այդտեղ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031